կանչի ինձ երբ ալարես տեղիցդ վեր կենալ
ու պատրաստել սուրճը
երբ գույները կորցնի քո միակ անուրջը
կներկենք միասին
կանչի ինձ գիշերվա ժամը երկուսին
ես մինչև լույս կլսեմ քո հոգին
ու կպատմեմ քո մասին լռությանը
երբ դու քնես
կանչի ինձ երբ ուզենաս փախչել այստեղից
ես կթաքցնեմ քեզ իմ գրկում
երբ բոլոր շրջվեն քեզանից
պահի ինձ քո մտքում
պարի ինձ հետ երբ չկա ոչ մի ձայն
միայն անհատակ մթություն
երբ լարվածությունը կուտակվել ա օդում
երբ բոլորը ասում են նույն բանը
ու ինչ որ բան ուզում են քեզանից
երբ հավաքվել են շուրջդ
ու չեն թողնում հանգիստ
երբ նյարդերը սղմեն կոճակը
ու թիթեռները փորի մեջ ինքնասպան լինեն
երբ կաթա երկինքը
կանչի ինձ որ քեզ մոտ լինեմ
ու երբ ոչ մեկ քեզ չհասկանա
երբ օրդ կորցնի իմաստը
կանչի ինձ երբ բոլորը մոռանան