Պատմություն
Ունի եղբայրս, նա պիտի դեռ գա ետ տուն
Անկոտրում
Իր ընկերները ուս-ուսի են, միշտ արթուն
Մարդ - անպարտ
Կա հարևան, որ թշնամի է քեզ կոչում
Մարտերում
Հաղթանակում ու հայրենիքդ ես փրկում
Քո անհարթ
Ճանապարհները մնացել են անցյալում
Կա միտում
Նոր արմեններ պիտի ծնվեն Հայաստանում
Բանակում
Հայը հային միշտ նորովի է ճանաչում
Հավատում
Ուժով լցված է նա իր քայլն ամուր դնում
Բանակ
Մենք զինվորներն ենք քո
Բանակ
Անունը քո առհասարակ
Արժի հազար ու մի մեծ տանկ
Ամենապինդ, ամենաթանկ
Մենք զինվորներն ենք քո բանակ
Եվ մենք ունենք մի նպատակ
Քո օգնությամբ հայոց բանակ
Ապրել խաղաղ երկնքի տակ
Քեզ հետ խաղաղ ապրել բանակ
Մանկություն
Այն ժամանակ էր պապս ինձ զինվոր դարձնում
Պատրաստում
Կռվի մասին էր անընդհատ նա ինձ պատմում
Պարտություն
Չկա ասում էր, եթե դու լինես կայուն
Մեծանում
Ու իմ կամքով եմ քո շարքում ես ինձ դասում
Հավերժում
Այն անուններն են, որ քեզ կյանք են նվիրում
Հատուցում
Քեզ պահելու պատիվը մեզ է փոխանցվում
Կա հնար
Բայց կարևորը հայը պարզ է ու արդար
Հիմնարար
Մի բուռ հողի և տաք երկրի իր սիրահար