Արդյոք դու գիտես,
թե որքան են հոգնել աչքերս քեզ փնտրելով
անընդհատ, ամենուր
Եվ մոլորված թափառում են իմ մտքերը,
Հույս պահելով հանդիպել քեզ երբևիցե ճանապարհիս:
Եվ քանի քանի անքուն գիշերներ
Սառը լռության անդորրն են խախտել,
Իմաստուն աստղերն էլ անգամ չեն հոգնել,
երբ շրթունքներիս քո անունն էր սառել, քո անունն էր սառել..
Հասկացավ ընկերս,
և նույնիսկ անծանոթը`
քմծիծաղ տալով անցավ ու գնաց:
Թե չես ափսոսում, գոնե տուր ինձ քո վիշտը,
Թույլ տուր դատարկել սիրտդ խռոված
Որ մոռանաս, չհիշես էլ երբեք...